Search

Թուրքիայում շրջվել է ռուսաստանցիների տեղափոխող ավտոբուսը

Թուրքիայում վթարի է ենթարկվել ռուսաստանցիների տեղափոխող ավտոբուսը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։

«Պատահարի մանրամասները պարզում ենք»,-հավելել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ ճանապարհատրանսպորտային պատահարի մասին գրել էր e1.ru պորտալը՝ վկայակոչելով իր աշխատակից Սերգեյ Պանինին, որը գտնվում էր վթարի վայրում:

Նրա խոսքով՝ իր մեքենայի մեջ մխրճվել է ավտոբուսը, իսկ երեք րոպե անց եւս մեկ ավտոբուս խփել է ծառին: (Երկրորդ) ավտոբուսը շրջվել է ձախ կողքի վրա, ավելի ուշ զբոսաշրջիկներն ինձ պատմել են, որ սալոնում պոկվել են նստարանները:

Տուժել է մի քանի մարդ, նրանք ստացել են կոտրվածքներ, ուժեղ հարվածներ, գլխի վնասվածքներ»,-պատմել է ականատեսը: Նա հավելել է, որ վարորդը, որը տեղափոխում էր վիրավորներին, մոլորվել է սարերում եւ հազիվ է գտել ճանապարհը: Շտապ օգնությունը մարդկանց տարել է միայն երկու ժամ անց:

Ճշտված տվյալների համաձայն, վթարից տուժել է յոթ մարդ, որոնք հանգստանալու էին ժամանել Մոսկվայից եւ Մերձմոսկվայից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահին

Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու․ Արծրուն Հովհաննիսյան

ՈւՂԻՂ․ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը

Ստեփանակերտի բնակավայրերին հասցված նոր հարվածների մասին. ԱՀ նախագահ

Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական ազգայնական խմբավորման պարագլուխներին

Ադրբեջանը օգտագործում է նաև թուրքական #Kargu մահապարտ ԱԹՍ-ներ. Razm.info

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia