Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 66 մարդ
Թուրքիայում 1 օրում անցկացված 109.985 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․648 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.143 դեպք: Սեպտեմբերի 17-ին նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 66 մարդ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
![](https://static.wixstatic.com/media/32d91f_1cac76f8910e4f3596932fcc4f574eb0~mv2.jpg/v1/fill/w_770,h_509,al_c,q_85,enc_auto/32d91f_1cac76f8910e4f3596932fcc4f574eb0~mv2.jpg)
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 263.745 մարդ, իսկ 1.372 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 298.039 և մահվան 7․315 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 965.165-ի։
Comments