top of page

Էրդողանն այս տարի չի այցելի Աթաթուրքի դամբարան

Aug 30, 2020
1 min read

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Թուրքիայում նշվում է Հաղթանակի օրը, որը նաև համարվում է բանակի օր։

Էրդողանի արարողակարգի ցանկն եմ նայում և ինչպես որ ակնկալում էի, Էրդողանն այս տարի չի այցելի Աթաթուրքի դամբարան։ Այս և այլ պետական տոներին, որպես կանոն՝ արարողակարգի մեջ մտնում է նաև այց դամբարան, որն այս տարի տեղի չի ունենա։

Էրդողանը մասնակցելու է ավանդական մի շարք միջոցառումների, որոնց մեջ է մտնում ռազմական բարձրագույն հաստատության շրջանավարտների դիպլոմները հանձնելու արարողությունը։

Էրդողանին հանգիստ չի տալիս Աթաթուրքի փառքը և փորձում է դառնալ նոր աթաթուրք Թուրքիայի համար»։


 
 
 

Comments


bottom of page