top of page
ԼՐԱՀՈՍ
Search

17-1. «Ալյանսը» լքում է ընդդիմությանը


ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ նոյեմբերի 5-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ փորձելով ՌԴ գործընկերների հետ բոլոր հնարավոր ջանքերով աջակցել պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությանը։  «Մինչ այս պահը գտնվում եմ ՌԴ-ում և, հետևաբար, պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ո՛չ ես, ո՛չ «Ալյանս» կուսակցության իմ գործընկերները ընդդիմադիր 17 կուսակցությունների միջոցառումներին չենք մասնակցել և չենք մասնակցելու։ Ցանկանում եմ նշել, որ այս փուլում, հատկապես ռազմական դրության առկայության պայմաններում, նման գործողությունների ձևաչափը պետք է համաձայնեցված լիներ։ Առկա իրավիճակում գործողությունների նման ձևաչափը վտանգավոր է պետության համար: Ուստի կոչ եմ անում այս օրհասական պահին, անկախ քաղաքական տարաձայնություններից, համախմբվել սահմանադրականության ու կայունության գաղափարիներով՝ թույլ չտալու պետականության խարխլում։ Պատերազմական գործողությունների դադարեցումն այս պահին անայլընտրանք է։ Համաձայնագրի չեղարկումը նշանակելու է խաղաղապահների դուրսբերում և պատերազմի տեղափոխում ՀՀ տարածք։ Միանշանակ է, որ տեղի ունեցածը ողբերգություն է, և այդ իրադրությունը պետք է ժամանակի հետ փոխել, բայց կարող էր լինել այնպիսի ողբերգություն, որի հետևանքն անդառնալի կլիներ։ Ելնելով վերոգրյալից՝ հարկավոր չէ «Ալյանս» կուսակցությունն այլևս դիտարկել 17 կուսակցությունների գործողությունների տրամաբանության մեջ»,- գրել է Ուրիխանյանը:


0 comments

Comments


bottom of page