top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Տիգրան Ուլիխանյանը ևս վայր է դնում մանդատը․ նա նոր պաշտոն կստանա. Armtimes.com

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը առաջիկա օրերին վայր կդնի մանդատը։ «Հայկական ժամանակի» տեղեկություններով` նա նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ինչպես նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Պատգամավորը «Հայկական ժամանակի» հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել մանդատը վայր դնելու և այլ պաշտոնի անցնելու մասին տեղեկությունները։


Ինչպես հայտնի է՝ ՊՎԾ պետը շարունակում է լինել Դավիթ Սանասարյանը, սակայն նրա լիազորությունները կասեցված են՝ քրեական գործով անցնելու պատճառով։

Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալը և պետի պարտականությունները կատարողը Արգիշտի Քյարամյանն էր, սակայն նա էլ այս տարվա մայիսի 4-ին ազատվեց այդ պաշտոնից՝ նախ նշանակվելով Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ տնօրեն։ Այդ օրից սկսած ՊՎԾ-ն փաստացի ղեկավար չունի։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

0 comments

Comentários


bottom of page