top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Թել Ավիվում «խլացրել» են ադրբեջանական ակցիան․Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան





Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը մանրամասներ է ներկայացրել Թել Ավիվում ադրբեջանցիների կազմակերպած հակահայկական ակցիայից։

Իսրայելի ադրբեջանական համայնքի կողմից Թել Ավիվի Յաֆո հին նավահանգիստում գտնվող Սուրբ Նիկոլայի հայկական տաճարի դիմաց կազմակերպված ակցիան հայ համայնքի համար հերթական առիթն էր հավաքվելու և տոն կազմակերպելու: Այս մասին իսրայելական ITON.TV հեռուստատեսության եթերում ասել է Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը։ Հիշեցնենք` օգոստոսի 9-ին մի քանի տասնյակ ադրբեջանցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել Թել Ավիվի հին նավահանգիստներից մեկում գտնվող Սուրբ Նիկոլայ հայկական տաճարի դիմաց:

Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները «խլացրել» են ակցիան հայրենասիրական երգերով և պատասխան կարգախոսներով: Ակցիան կապված էր հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Ավելի վաղ դրա անցկացման մասին զգուշացրել էր իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«Ես նորմալ եմ վերաբերվում դրան, կյանք է։ Սակայն այդպես էլ չհասկացա, թե ինչ կապ ունի հայկական եկեղեցին», - ասաց Սմբատյանը։

Նա շնորհակալություն է հայտնել Իսրայելի իշխանություններին, որոնք անթերի են աշխատել՝ թույլ չտալով բախումներ և սադրանքներ։

«Ես ինքս եմ խնդրել, որ նրանք երաժշտություն միացնեն և չլսեն, թե ինչ են գոռում ադրբեջանցիները։ Նրանք այնտեղ բղավում էին, իսկ հայերը զբոսնում էին, ուրախանում։ Լավ առիթ էր նստել, ծանոթանալ իրար հետ, խորոված ուտել », - ասաց Սմբատյանը։

Սմբատյանը նշեց, որ ի սկզբանե չէր պատրաստվում անմիջական մասնակցություն ունենալ պատասխան ակցիային, բայց գնաց, որ սատարի իր հայրենակիցներին:







0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page