top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Վրաստանի ՀՆԱ-ն առաջին կիսամյակում կրճատվել է 5,6%-ով

Վրաստանի ՀՆԱ-ն՝ 2020 թ. հունվար-հունիս ամիսներին, ըստ թարմացված տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,6%-ով, և ընթացիկ գներով կազմել է 22 մլրդ 273,8 մլն լարի (այս տարվա առաջին կիսամյակի համար 7 մլրդ 352,8 մլն ԱՄՆ դոլար միջին փոխարժեքով):

Այս մասին հաղորդում է jnews.gе գործակալությունը ՝վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայությանը։ 

Հուլիսի վերջին հրապարակված նախնական տվյալների համաձայն, վիճակագրական ծառայությունը գնահատել է Վրաստանի ՀՆԱ-ի անկումը 2020 թվականի առաջին կիսամյակում 5,8%, այդ թվում՝ երկրորդ եռամսյակում 12,6%, իսկ առաջին եռամսյակում տնտեսության աճի պայմաններում՝ 2,2%:

Ըստ հստակեցված տվյալների, այս տարվա հունվար-հունիս ամիսներին ամենամեծ աճը գրանցվել է առողջապահության և սոցիալական ծառայությունների (13.9%-ով), ինչպես նաև կրթության (9.6%-ով), հանքարդյունաբերության (6.4%-ով), գյուղատնտեսության (4,7%-ով) ոլորտում:

Անկում է գրանցվել մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտում , տրանսպորտի և պահեստավորման ոլորտում , շինարարության , առևտրի , ֆինանսական և ապահովագրական գործունեության , վերամշակող արդյունաբերության ոլորտներում (6.4%-ով):

Հունիսին Վրաստանի կառավարությունը ճշգրտել էր երկրի 2020 թվականի պետական բյուջեն, որի բաղկացուցիչները փոխվել են COVID-19 համաճարակի պատճառով համապատասխան ՀՆԱ-ի կանխատեսվող 4տոկոս անկման` նախկինում ակնկալվող 4,5տոկոս աճի դեմ: COVID-19 համավարակի պատճառով Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է 2020 թվականին Վրաստանի ՀՆԱ-ի 4%-ով անկում: Համաշխարհային բանկը ակնկալում է, որ երկրի տնտեսությունը անկում կապրի 4,8%-ով, Ասիական զարգացման բանկը՝ 5%-ով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 5,5%-ով:

Վրաստանի ՀՆԱ-ն 2019-ին աճել էր 5.1%-ով։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page