Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներն արժանացել են պարգևների
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը 2020 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ 19 աշխատակիցների մեդալներ և պատվոգրեր հանձնեց Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի կապակցությամբ, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Նշվում է, որ չորս փրկարարական ծառայող պարգևատրվել է «Անվեհեր փրկարար», երեքը՝ «Լավագույն հրշեջ փրկարար» մեդալներով: Վեց փրկարարական ծառայող արժանացել է ԱԻ նախարարի և ևս վեցը՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պատվոգրերի:
Մեկ փրկարարական ծառայող էլ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արժանացել է «Ծովակալ Իսակով» մեդալի:
Comentários