«Օգնություն ուսուցչին». Թամարա Թովմասյան

ԿԱԻ Հայագիտական և սոցիալ– մշակութային առարկաների բաժնի մասնագետ Թամարա Թովմասյանը հանդես է եկել «Օգնություն ուսուցչին» հոդվածով. «Հոդվածը յուրատիպ կոչ է մայրենի լեզվի և գրականության ուսուցիչներին՝ հանրակրթական դպրոցի ուսումնական գործընթացներում ժամանակակից մանկավարժական մոտեցումներ արմատավորելու նպատակով։ Մեր ցանկությունն է՝ ուսուցիչներին օգնել ստեղծելու մեթոդական զինանոց, և առհարկի օգտագործել այն, վերացնելով ուսուցման գործընթացի միապաղաղությունը։ Այսօր դպրոցում մայրենի լեզվի գործնական, հաղորդակցական հմտությունների և կարողությունների ձևավորմանը նպատակամիտված ուսուցումը չունի այլընտրանք։ ժամանակն ուսուցչին մեկ անգամ ևս կանգնեցրել է բարդության առջև. • Ի՞նչ և ինչպե՞ս սովորեցնել աշակերտներին։ • Ինչպե՞ս նրանց մատուցել համամարդկային և ազգային արժեքներ։ • Ինչպե՞ս զարգացնել անձնական արժանապատվության զգացումը։ • Ինչպե՞ս ձևավորել ինքնուրույն մտածելու կարողություններ և հմտություններ։ • Ինչպե՞ս սովորեցնել հարգել ուրիշի կարծիքը, դարձնել նրանց ճաշակով ընթերցողներ և գեղարվեստական բարձրարժեք երկերի զգայուն ունկնդիրներ... Այս հիմնախնդիրների մասին մտածել են, մտածում են և կմտածեն բոլոր արհեստավարժ մանկավարժները։ Համաշխարհային և հայկական մանկավարժական լավագույն ավանդույթների և նորարարությունների իմացությունը, երկարատև պրպտումները, տարիների փորձը, կարծում ենք, մեծ օգնություն կբերեն ինչպես սկսնակ, այնպես էլ փորձված մանկավարժներին և նաև նրանց, ովքեր հետագայում որոշել են մայրենիի ուսուցիչ դառնալ։ Մայրենի լեզուն անձնավորության ինքնարտահայտման, մտածողության ձևավորման և մտքերի հաղորդման միջոց է։ ժամանակակից մեթոդներով լեզվի ուսուցումը հիմնվում է ընդհանուր-համապիտանի սկզբունքների վրա և նախատեսում է՝ • Շեշտադրել ուսումնական նյութի ոչ թե քանակական, այլ կառուցվածքային ու որակական կողմերը։ • Ուսուցումդ կենտրոնացնել սովորողների մտավոր, հոգեբանական և ֆիզիկական հնարավորությունների վրա։ • Ուսուցման անհատականացում. աշակերտի՝ որպես անհատի, ունակությունների և հնարավորությունների առավելագույն հաշվառում։ • Ուսուցման առավելագույն կենտրոնացում՝ պատկերացման և գիտակցման, այլ ոչ՝ ընկալման ու մտապահման գործրնթացների վրա։ • Ուսուցման գործրնթացի կառուցում՝ հիմնված աշակերտի և ուսուցչի, ինչպես նաև տվյալ դասարանում ընդգրկված սովորողների փոխգործունեության վրա։ • Արդյունքներով կողմնորոշված ուսուցում։ • Լեզվի գործառութային տարբեր կողմերի և ձևերի միասնականացված ուսուցում։ Ներկայացնում ենք հինգերորդ դասարանում ժամանակակից դասի անցկացման մի նմուշօրինակ; Դասի թեման՝ Հիսուսի առակները՝ «Մարդ, որ ներել չէր ուզում» Դասի նպատակը և խնդիրները Գիտակցված րնթերցման և բանավոր խոսքի զարգացում. 1. Հասկանալով, վարժ և արտահայտիչ կարդալ տեքստը, ընկալել տեքստի տարբեր մասերի միջև առկա կապերը։ 2. Կարողանալ հանգամանորեն բնութագրել հերոսներին՝ մեկնաբանելով նրանց արարքների շարժառիթները։ 3. Թեմայի վերաբերյալ շարադրել գրավոր և բանավոր կարծիք։ 4. Հորինել փոքրիկ պատմություն (որպես ավարտ՝ նոր վերնագիր դնելով)։ 5. Զարգացնել սովորողների տրամաբանական և քննադատական մտածողությունր։ 6. Ակտիվ րնթերցող ձևավորելու ակնկալիքով աշակերտների մեջ հետաքրքրություն առաջացնել ընթերցանության հանդեպ։ 7. Ձևավորել աշխատանքային, սոցիալական հմտություններ։ 8. Կարողանալ զուգորդել և համադրել ազգային արժեքները։ Դասի վերջում աշակերտներր կկարողանան՝ • Գեղարվեստական տեքստը կարդալ մտքում, ապա՝ բարձրաձայն ու արտահայտիչ։ •Հասկանալ տեքստը և մեկնաբանել գործող անձանց բնավորությունները։ • Մեկնաբանել երկխոսությունը և հաղորդել ունկնդրին։ • Լրացնել հասկանալու և վերլուծելու գծապատկերը՝ առակի հիմնախնդրի ու հիմնական գաղափարի վերաբերյալ։ Ուսումնական մեթոդներ" «Մտագրոհ», «Ուղղորդված ընթերցանություն», «Ընթերցողի թատրոն», «Մտածիր, զույգ կազմիր, քննարկիր», «Ձնագնդի», «5-րոպեանոց շարադրանք» Ուսումնական նյութեր՝բնագիր, գծապատկերներ, նշագրիչներ Դասի ընթացքը Մինչ բնագրի ընթերցումը ուսուցիչը աշակերտներին առաջադրում է հարցեր. • Մարդուն գեղեցկացնո՞ւմ են հանդուրժողականությունն ու ներողամտությունը։ Իսկ հիշաչարությ ո՞ւնն ու անհանդուրժողականությո՞ւնը։ • Ի՞նչ եք կարծում, պե՞տք է, որ հիշաչարության համար մարդիկ պատժվեն։
ժամանակը ՝ 5 րոպե Ընթերցում Աշակերտներն ուղղորդված ընթերցանությամբ կարդում են առակը։ Դադարներից հետո պատասխանում են հարցերին («Ի՞նչ է լինելու հետո», «Ինչո՞ւ եք այդպես կարծում»), նշում են այն բառերը կամ արտահայտությունները, որոնք դժվարացել են հասկանալ։
Կանխատեսման ուղեցույց
1) Ի՞նչ է լինելու հետո. 2) Ինչո՞ւ եմ այդպես կարծում. ա) ա) բ) բ) գ) գ) 3) Ի՞նչ եղավ: 4) Հորինի՜ր վերնագիր և նոր ավարտ։ ա) բ) գ) Այնուհետև աշակերտները խմբային աշխատանքով ավարտում և ընդհանրացնում են պատմությունը, վերնագրում այն, ապա ներկայացնում իրենց շարադրանքները (գնահատանք դրսևորելով)։ Կատարվում է քննարկում և մտքերի փոխանակում։ Ընթերցումից հետո 2. Որոշելու համար, թե ինչպես են աշակերտներր հասկացել տեքստը, ուսուցիչը հարցեր է առաջադրում նրանց. • Ինչպե՞ս է բնութագրված թագավորն առակում։ •Ինչպե՞ս է ներկայացված ծառան։ • Ինչո՞ւ տերը ներեց ծառային։ • Ինչո՞ւ թագավորը զայրացավ ծառայի վարմունքի վրա և ինչո՞ւ նրան հանձնեց բանտապետին։ Հարցերի միջոցով ամբողջացնում են թեման, և սովորողներին բաշխվում է «Ընթերցանությունից հետո» թերթիկը (անհատական աշխատանք)։ Անուն, ազգանուն Առակի վերնագիրը Ամսաթիվ 1. Ստեղծագործության հիմնական գաղափարներ 2. Որ հերոսն է քեզ սրտամոտ, ինչո ՞ւ 3. Թվարկեք այն բառերը, որոնք ձեզ անծանոթ են, փորձեք տալ դրանց բացատրությունը։ Աշխատանքն ավարտելուց հետո խմբերն իրենց թերթիկները փոխանակում են՝ փոխադարձ գնահատման և դրա հիմնավորման նպատակով։ Կատարվում են քննարկում և մտքերի փոխանակում։ Հետադարձ կապ («Ո՞ր ստեղծագործության հետ կարելի է համեմատել»)։ ժամանակը ՝ 5 րոպե 3. Ուսուցիչն աշակերտներին հանձնարարում է մեկ անգամ ևս ընթերցել տեքստը, և այն բաժանել դերերի (հեղինակ, թագավոր, ծառա, ծառայակից)։ Մասնակիցներն իրենց դերերը կնշեն նշագրիչներով։ Աշակերտները դատում են այն մասին, թե ինչպես պետք է խոսեն առակի գործող անձինք, ինչպիսի ժեստեր և դիմախաղ կարող են դրսևորել։ Մեթոդական մեկնաբանություն։ Սեփական հնարավորությունները հստակեցնելու և համոզվելու համար, որ կարող են հարմարվել տվյալ դերին, աշակերտները պետք է ուշադիր ուսումնասիրեն տեքստը։ ժամանակը ՝ 5 րոպե 4. «Ընթերցողի թատրոնի» մասնակիցները զբաղեցնում են իրենց տեղերը։ Նրանք իրենց ձեռքում ունեն «սցենարի» մասերը, կամ այն դրված է սեղանի վրա։ Մասնակիցներն ընտրում են տեղ զբաղեցնելու իրենց համար ցանկալի տարբերակը, միայն թե այնպես, որ չմոռանան «հանդիսատեսին»։ Մեթոդական մեկնաբանություն։ Հարկավոր է օգնել աշակերտներին, որ նրանք կարողանան ճիշտ դիրք զբաղեցնել (ցանկալի է, որ և ՝ հանդիսատեսը լավ տեսնի մասնակիցներին, և՝ մասնակիցները ՝ միմյանց), այնուհետև սկսել տեքստի ընթերցումը։
ժամանակը ՝ 10րոպե Գնահատում։ Սովորողները նախապես որոշած չափանիշների համաձայն գնահատում են իրենց ընկերներին։ Սանդղակի վրա 10 միավորը բարձրագույն գնահատականն է։ Ամեն վանդակում շրջագծեք միավորը և այդ որոշման հետ գրեք ձեր գնահատականի համառոտ պատճառաբանությունը։ Արդյունքները Միավորը Ծանոթություն Բոլոր բառերը պա՞րզ էին արտասանվում։ Շեշտադրությունն արվո՞ւմ էր հանգուցային բառերի վբա։ Տրամադրվածությունը և զգացմունքները համապատասխանու՞մ էին ընտրված դերին։ Ձայնի ուժգնությունը տպավորի՞չ էր։ Ձայնի հնչերանգը ներդաշնակու՞մ էր ընթերց-ված տեքստին։ Ընտրած հատվածր համապատասխան տեմպո՞վ էր ընթերցված։ Հաստատվո՞ւմ էր տեսողական կապ լսարանի հետ։ ժեստեր համապատասխա՞ն էին օգտագործված։ Կետադրություններ ճի՞շտ էր հասկացված և մեկնաբանված։ Կարողացա՞վ գրավել և պահպանել լսարանի ուշադրությունը: ժամանակր ՝ 5 րոպե
5. Պարզելու համար, թե որքանով են աշակերտներն իմաստավորել առակի հիմնական միտքր նրանք լրացնում են իրենց բաժանված հետևյալ թերթիկը. Այս առակում հիմնախնդիրը սկսվում է, երբ.......................: Սրանից հետո Առակն ավարտվում է Այս առակի հիմնական միտքն այն է որ.....................................................: Ծանոթություն։ Եթե դասի ժամանակ աշակերտներ չեն հասցնում լրացնելթերթիկը, նրանք կարող են աշխատանքն ավարտել տանը Անդրադարձ։ Այսպիսով՝ աշակերտները վերլուծելով և գնահատելով սեփական աշխատանքր, հասկանում են, թե ինչն են լավ արել, և ինչր բարելավման կարիք ունի։ Այս փուլին բնորոշ է հետևյալ խնդիրը. ա/ Ուժեղ և թույլ կողմերի բացահայտումից հետո խոսքի բարելավման համար անհրաժեշտ ուղիների որոնում (այստեղ աշակերտներր կարող են օգտագործել ուսուցչի, համադասարանցու և ուրիշ ունկնդիրների խորհուրդներր։ Երբ նրանք դատողություններ են անում իրենց ելույթների և խոսքային գործունեության վերաբերյալ, պետք է լսեն ու հաշվի առնեն նաև իրենց համադասարանցիների մեկնաբանությունները։ Դրանք կարող են լինել գրավոր կամ բանավոր, ինչպես նաև երկուսի համադրությունը)։ Աշակերտի խոսելու ունակությունն ամենից լավ զարգանում է շարժընթացային, փոխգործուն ուսումնական միջավայրում։ Այդ գործընթացում բավական ժամանակ է տրամադրված լսելու և մտքերի փոխանակման հմտությունների ձևավորմանը։ Ինչ վերաբերում է նման մեթոդով կազմակերպվող դասի պայմաններին, ապա հիշեցնենք՝ դասասենյակը պետք է լինի այնպիսին, որտեղ աշակերտը կարող է հարցեր տալ և պատասխանել դրանց։ Ուսուցիչը և աշակերտը գործընկերներ են. նրանք համագործակցում են, տեղեկություններ և գաղափարներ փոխանակում։ Դասապրոցեսի կազմակերպման տարբեր ձևերը (աոաջադրել այնպիսի հարցեր (բացահայտ), որոնք պահանջում են տարբերվող կարծիքներ և աշխատանք զույգերով, փոքր և մեծ խմբերով) աշակերտին տալիս են լսելու և բանավոր խոսքի ունակությունները գործնականում փորձարկելու հնարավորություն։ Բանավոր խոսքի ունակության զարգացման հարցում ուսուցչին վերապահված դերը ներառում է հետևյալ խնդիրները լուծելու պատրաստակամությունը. •Աշակերտին հնարավորություն տալ հավաքել տեղեկություններ, պատրաստել հարցեր։ • Ուղղորդել աշակերտին՝ նոր գիտելիքը կաոուցել արդեն յուրացված տեղեկատվության վրա։ • Առաջադրել հարցեր, որոնց համար գոյություն չունի մեկ ճիշտ պատասխան (բաց հարցեր)։ • Օժանդակել նպատակաուղղված խոսքի և «բարձրաձայն մտածելու» գործընթացի կայացմանը։ • Առավել ուշադրություն դարձնել աշակերտների կողմից կարծիքների արտահայտման և պատասխանների ձևակերպման բնույթին և ոչ թե խոսելիս թույլ տված քերականական սխալներին։ • Աշակերտների հետ մշակել խոսքի գնահատման չափանիշներ։ •Օժանդակել համադասարանցիների մասնակցությանը աշակերտի խոսքի գնահատմանը, որի ժամանակ նշված կլինեն ոչ միայն ուժեղ և թույլ կողմերը, այլև թերությունների շտկման ուղիները։ • Հարցերը գնահատել նույն ձևով, ինչպես պատասխանները։ •Մշտապես հետևել սեփական խոսքին ևայն կառուցել այնպես, որ աշակերտների համար լինի օրինակելի նմուշ։ • Լսարանում ապահովել աշակերտների խոսքը բոլորին հասանելի և ընկալելի դարձնող պայմաններ (լռություն դասարանում, հարմարավետ տեղադրած դասարանական կահույք և այլն)։ •Ոչ պաշտոնական զրույցները, մտքերի փոխանակումը և հետաքրքիր փաստերին ծանոթացումը դարձնել մշտական գործելակերպ։ Հույս ունենք, որ ուսուցիչները ստեղծագործաբար կմոտենան յուրաքանչյուր մեթոդի և այն կհարմարեցնեն կոնկրետ դասարանի ու աշակերտի կարիքներին։ Մենք պատրաստ ենք ընդունելու ուսուցիչների ցանկացած դիտողություն և նկատառում, ինչպես նաև համագործակցելու նրանց հետ, քանզի յուրաքանչյուր մեթոդ, կենսունակություն և արդյունավետություն է ձեռք բերում, ինչպես նաև փորձարկվում, ստուգվում և հղկվում է ուսումնական գործրնթացում»։
ԿԱԻ Հայագիտական և սոցիալ– մշակութային առարկաների բաժնի մասնագետ Թամարա Թովմասյան




Comments