Սիրիայում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել
Սիրիական SANA պետական տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի սահմանին գտնվող Ռաս- Էլ-ԱԻՆ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել, 5 -ը վիրավորվել է:
« Փոստատան շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 կանայք և 1 տարեց տղամարդ զոհվել են, 5 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել », - նշվում է հաղորդագրությունում:
Ինչպես նաև հաղորդվում է, որ քաղաքում ևս մեկ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասները միայն նյութական են:
Ռաս- Էլ-ԱԻՆ քաղաքը գտնվում է Էլ-Հասակե գավառի հարևանությամբ, որը վերահսկում է թուրքականբանակը:
Comments