top of page

«Կվերադառնամ, երբ ինձ անվտանգության մեջ զգամ»․Սվետլանա Տիխանովսկայա

Aug 21, 2020
1 min read

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտնել է, թե երբ կվերադառնա հայրենիք: Վերջինս խոստանում է Բելառուս վերադառնալ, երբ իրեն անվտանգության մեջ կզգա, գրում է AFN-ն։


«Ես շատ եմ ցանկանում այնտեղ վերադառնալ և անպայման կվերադառնամ, երբ ինձ անվտանգության մեջ զգամ»,- ասել է նա Վիլնյուսում մամուլի ասուլիսի ժամանակ։

Նոր ընտրություններին հնարավոր մասնակցության մասին հարցին նա պատասխանել է, որ «հիմա նոր ընտրություններին իմ հնարավոր մասնակցության հարցը օրակարգում չէ։ Նախ անհրաժեշտ է հասնել այդ ընտրություններին»։

 
 
 

Comments


bottom of page