top of page

Երբեմն նպատակահարմար չէ խոսել նաև տարածքային ձեռքբերումների մասին. Սուրեն Սարումյան

Nov 9, 2020
1 min read

«Մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, ենթադրում է որոշակի ժամանակահատված, որի  ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները:

Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարտին, կամ արդեն ավարտվել են: Այս առումով, ցանկանում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաև գաղտինության որոշակի  կատառումներ: Այդ իսկ պատճառով՝ երբեմն  նպատակահարմար չէ խոսել նաև տարածքային ձեռքբերումների մասին», – ասել է Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը՝ հավելելով, որ ժողովրդից թաքցնելու ոչինչ չունեն, խնդրանքն է` հետևել պաշտոնական տեղեկատվությանը:


 
 
 

Comments


bottom of page