top of page

Դդմաշենի կամրջով երթևեկելը վտանգավոր է դարձել. 12.5 մլն դրամ տրամադրվեց նորոգման համար

Aug 20, 2020
1 min read

ՀՀ կառավարությունը պետական բյուջեում վերաբաշխում կատարեց, որի արդյունքում Դդմաշեն համայնքի կամուրջը կվերանորոգվի։ Գործադիրը հավանություն տվեց կամրջի վերանորոգման նախագծին։

«Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր, չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում» - ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով` նշված կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն` գտնվում է Մ-4 Հ-29 մարզային նշանակության ավտոճանապարհին։ Պապիկյանը հայտնեց, որ կամրջի նորոգման համար կտրամադրվի 12.5 մլն դրամ, որը Գեղարքունիքի մարզպետարանի խնայողությունների արդյունքն է։

 
 
 

Comments


bottom of page