top of page

Շուրջ 250 փախստական վերադարձել է Ստեփանակերտ

Nov 14, 2020
1 min read

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Ստեփանակերտում 250 փախստական կարողացել են վերադառնալ իրենց տները։ Այս մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը։ «2020 թվականի նոյեմբերի 14-ին Ստեփանակերտի շուրջ 250 բնակիչ վերադարձել են իրենց տները։ Փախստականների առաջին 9 ավտոբուսը Ստեփանակերտ են ժամանել ռուսական խաղաղապահ զորակազմի ծավալումից և դիտակետերի տեղադրումից հետո»,- ասվում է հայտարարությունում: Հստակեցվում է, որ ՌԴ զինծառայողներն ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը շփման գծում:

 
 
 

Comments


bottom of page