Search

Ստեփան Մաչյանը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ստեփան Մաչյանին։

Քրիստինե Ղալեչյանը‚ շնորհավորելով նորանշանակ տնօրենին‚ ընդգծել է‚ որ Ստեփան Մաչյանը կառավարման ոլորտում մեծ փորձ ունի‚ և համոզմունք է հայտնել‚ որ այդ փորձն արդյունավետորեն կներդրվի Ճանապարհային դեպարտամենտում պաշտոնավարման ընթացքում։ Փոխնախարարը նկատել է‚ որ ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի ծավալները տարեցտարի մեծանում են‚ և Ստեփան Մաչյանին կհաջողվի զարգացնել այն դրական արդյունքները, որոնք կան այս համակարգում:

Ստեփան Մաչյանը‚ շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և իրեն ցուցաբերած վստահության համար‚ մեծապես կարևորել է Ճանապարհային դեպարտամենտի դերն ու նշանակությունը ճանապարհաշինության գործում։

«Ոլորտի զարգացումը պետք է լինի մեր առաջնահերթություններում։ Պետական հատվածում աշխատանք կատարելիս մենք պետք է ուշադրություն դարձնենք համակարգաստեղծ և ինստիտուցիոնալ կառույցներ ձևավորելու‚ ամրապնդելու հարցին‚ քանի որ դրանք են ապահովելու հետագա առաջընթացը՝ անկախ նրանից‚ թե տվյալ պահին ով է այդ համակարգը ղեկավարում», - նշել է պարոն Մաչյանը։

Պարոն Մաչյանն հետագա աշխատանքում կարևորել է միասնական‚ թիմային մոտեցումը‚ իսկ դժվարությունների պահին՝ ուժերի կենտրոնացումն ու դրանց համատեղ հաղթահարումը։

PR տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են քաղաքական երկու ուժերի կողմից. Աստղիկ Ավետիսյանը վերլուծում է

5-րդ զորամիավորումում անցկացվել են ուսումնական պարապմունքներ

Իտալիայի կարգավորիչը Google-ին տուգանել է 102 միլիոն եվրոյով

Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժմանը

Բաքվում Հայաստանի տարածք ներխուժելն անվանել են «սահմանագծի հստակեցում»

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն և ընտրությունը չեղարկվի. Նաիրա Զոհրաբյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png