Դրական դինամիկան պահպանվում է, խախտումներ չկան. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է գրանցել դրական
արդյունքներ: Այսօրվա շրջայցը ՍԱՏՄ բոլոր կառույցները՝ մարզային թե մայրաքաղաքային, սկսել են
իրացման ցանցի կազմակերպություններից, ապա, ավելի ուշ, կրկնայցեր են կատարել հանրային սննդի
օբյեկտներ: Դիտարկված բոլոր ընկերություններում գրանցվել է առանց թերությւնների իրավիճակ.
խախտումներ չեն հայտնաբերվել:
Արձանագրված իրավիճակը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատանքի
լավագույն գնահատականն է. ՀՀ պարետի որոշումներով պայմանավորված անվտանգության պահանջներն այլևս դարձել են սննդի շղթայի կազմակերպությունների առօրյայի անբաժան մասը:
Նախորդիվ հայտնաբերված խախտումների հիմքով՝ այսօր երկրի երեք մարզերում 24 ժամով
կասեցվել է մեկական կազմակերպության գործունեություն:
ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի հետևողական վերահսկողութունը՝ ուղղված Կորոնավիրուսի
(Covid 19) հաղթահարմանը, շարունակվելու է հանրապետության ողջ տարածքում:
Comments