top of page

Իրավիճակն Արցախում շարունակում է կայուն-լարված մնալ. Վահրամ Պողոսյան

Oct 6, 2020
1 min read


Իրավիճակն Արցախում շարունակում է կայուն-լարված մնալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում թշնամու ահաբեկչական զորամիավորումներին․ դիրքային որոշակի հաջողություններ ունենք»,-նշել է նա:

Ավելի վաղ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, որ «ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։ Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները»։

 
 
 

Comments


bottom of page