Search

Շվեյցարական կուսակցությունը ԼՂ-ի դեմ այս պատերազմում ցեղասպանության միտումներ է տեսնում


Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցությունը բաց նամակ է հղել Շվեյցարիայի Դաշնային խորհրդական, արտաքին գործերի նախարար Իգնասիո Կասսիսին, որով կոչ է արվում միջամտել և անհապաղ վերջ դնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակը ստորագրել են կուսակցության նախագահ Մարիաննա Ստրայֆ-Ֆելլերը և փոխնախագահ Նիկ Գուգգերը, որոնք Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ են։

Նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը ներկայացվում է ստորև։

Բաց նամակ Դաշնային խորհրդական Իգնասիո Կասսիսին

Ցեղասպանության վտանգ Լեռնային Ղարաբաղում․ Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցությունը պահանջում է, որ Դաշնային խորհուրդը գործի

Հարգելի՛ Դաշնային խորհրդական, Իգնասիո Կասսիս,

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի վրա։ Ռմբակոծվել են նաև քաղաքացիական բնակավայրեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պաշտոնապես աջակցում է Ադրբեջանին և անօրինական ճանապարհներով Սիրիայից հազարավոր ջիհադականներ է ուղարկում Լեռնային Ղարաբաղ կռվելու։ Մինչ օրս Լեռնային Ղարաբաղին պաշտպանում է միայն հարևան փոքր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։

Հայ քրիստոնյաները 1915-1923թթ. Թուրքիայում ենթարկվել են Ցեղասպանության։ 1990-ական թվականների սկզբին Ադրբեջանը փորձել է էթնիկ զտումների ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայերին։ Այս պատերազմում ևս առկա են ցեղասպանության նմանատիպ միտումները։ Լեռնային Ղարաբաղում պատերազմը շարունակվում է։ Հրադադարը կրկին խախտվել է և զինադադարի հեռանկարը տեսանելի չէ։

Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է և կոչ է անում Դաշնային խորհրդին պահանջել անհապաղ վերջ դնել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային։ Անտեսելն  ու լռելը հարիր չէ Շվեյցարիային և համահունչ չէ իր մարդասիրական ավանդույթին։ Ժնևյան կոնվենցիան շարունակաբար անտեսվում և ոտնահարվում է։ Դա չի կարող անպատասխան մնալ։


Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցությունը խնդրում է Ձեզ, Դաշնային խորհրդական պարոն Կասսիս, որպես Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարի, ներկայացնել դիրքորոշում՝  դատապարտելով պատերազմական այս գործողությունները։ Բացի այդ, անհրաժեշտ է արագացնել մարդասիրական օգնության տրամադրումը և արգելել ռազմական տեխնիկայի ցանկացած արտահանում, որը միտված է օգտագործելու հայ ժողովրդի դեմ։ Մենք այստեղ հնարավորություն ենք տեսնում Շվեյցարիայի համար՝ պաշտպանելու մարդասիրական հիմնարար արժեքները և առաջարկելու իր միջնորդությունը։

Ներկայումս պատկերացնում ենք, թե ինչ տեղի կունենա, եթե Թուրքիան ու Ադրբեջանը նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը՝ զանգվածային ոչնչացման զենքի օգտագործմամբ շարունակական հարձակումներ իրականացնելով քաղաքացիական թիրախների ուղղությամբ։ 1915թ.-ի Ցեղասպանության հիշողությունները արթնանում են։

Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի ՊՆ-ն դեռևս 08:00 չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ

Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության կարգավորման

Կարեն Շաքարյանին և Հունան Հայրումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը. Մակրոն

Հարավում այս պահին էլ մարտեր են ընթանում. Արծրուն Հովհաննիսյան

Հաղթել՝ նշանակում է երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալ․ Արծրուն Հովհաննիսյան

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia