Հակառակորդը մարտադաշտում է թողել ավելի քան 200 սպանված զինծառայող և փախուստի դիմել
Oct 5, 2020
1 min read
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր, ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։
Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։
Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի։ Այս մասին գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։





Comments