Հերոսական դրվագներ․ Արամայիս Թևանյանը խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա
Oct 5, 2020
1 min read
Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակման ընթացքում մայոր Արամայիս Վիրաբի Թևանյանը ցուցաբերել է նախաձեռնություն, ճիշտ կազմակերպելով հաշվարկի գործողությունները` խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա: Մայոր Ա. Թևանյանի հաշվարկի անվրեպ կրակոցները մեր մարտիկների համար ստեղծել են հնարավորություն` հետ մղել հակառակորդի գրոհն ու անառիկ պահել մարտական դիրքերը:
Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։





Comments