Շրջակա միջավայրի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդլայնված գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նախարարության ղեկավար կազմն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, նախարարն աշխատակազմին ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարության նոր գլխավոր քարտուղարին՝ Գրիգոր Գուլյանին։
ՇՄՆ նորանշանակ գլխավոր քարտուղարի կենսագրությունը՝ ստորև։ Գրիգոր Գուլյանը ծնվել է 1978 թ․ փետրվարի 22-ին, քաղաք Աբովյանում։
Կրթություն 1984-1994 թթ. Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց, 1994-1999 թթ. Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարան. Ֆինանսա-հաշվապահական ֆակուլտետ` «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժին:
Աշխատանքային գործունեություն 2020 թ․-ի սեպտեմբերի 16-ից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար,
2018 թ․-ի օգոստոսի 9-ից ՀՀ Կոտայքի մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ:
2014 թ․ հոկտեմբեր – 2018 թ․ օգոստոս Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ տնօրենի տեղակալ:
2013 թ․դեկտեմբեր – 2017 թ․ նոյեմբեր «Ջեյ Սի Էյ» Հայաստանի ոսկերչական ընկերություն ՓԲԸ /արտադրություն/ գլխավոր հաշվապահ՝ համատեղության կարգով:
2012 թ․ապրիլ – 2014 թ. հոկտեմբեր Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի հաշվապահ: 2005 թ․ հունվար – 2012 թ. ապրիլ Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ: 2003 թ․ հուլիս – 2005 թ. հունվար Աբովյանի քաղաքապետարան՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ: 2001 թ․ նոյեմբեր – 2003 թ. հուլիս Աբովյանի քաղաքապետարան՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ:
Անձնական տվյալներ
1999-2001թթ. ՀՀ Զինված ուժեր՝ դասակի հրամանատար (պարտադիր զինվորական ծառայություն):
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել առանձին ստորաբաժանումների ղեկավարներին:




Comments