Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարների հետ
Oct 7, 2020
1 min read
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Ինչպես նշվում է քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
«Հոկտեմբերի 7-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ», – ասված է հաղորդագրության մեջ:





Comments