top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Շիրակի մարզում կորոնավիրուսի ակտիվացում է նկատվում

Անցած 3 օրերի ընթացքում Շիրակի մարզում վարակի դեպքեր են արձանագրվել քաղաքապետարանում, բուհերում ու դպրոցներում:

Շիրակի մարզում սեպտեմբերի 25-ի դրությամբ 53 դպրոցում կատարվել  է կորոնավիրուսի թեստի նմուշառում։ Թեստավորվել են դպրոցների 2520 աշխատակից, նրանցից դրական ցուցանիշ են ունեցել 31:


Այս  պահին ուսուցիչների մոտ հայտաբերված կորոնավիրուսով  պայմանավորված հեռավար ուսուցման են անցել Ախուրյանի 2-րդ դպրոցը և Շիրակի պետական համալսարանի հենակետային ավագ դպրոցի մեկ դասարան։

Կորոնավիրուսի թեստի դրական արդյունք գրանցվել է նաև Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ԺՊ Կարեն Պետրոսյանի և Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի մոտ։ Երկուսն էլ իրենց բուժումը ստանում են Երևանում, Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Նրանց վիճակը բավարար է:


Նշենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը, որոնց մոտ ևս օրեր առաջ հաստատվել էր կորնավիրուս, իրենց լավ են զգում: Երկուսն էլ շարունակում են բուժում ստանալ տնային պայմաններում: Աշխատում են հեռավար: Քաղաքապետարանում նոր դեպքեր չեն արձանագրվել:

Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ Շիրակի մարզում մեկուսացված քաղաքացիների թիվը 478 է, նրանցից 110-ը դրական ախտանիշներով են: Սեպտեմբերի 25-ին Երևան է տեղափոխվել 7 վարակակիր: Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի հրամանով սեպտեմբերի 1-ից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս կորոնավիրուսով հիվանդների չի բուժում, բայց տրիաժ ծառայություն իրականացնում է:


0 comments

Comments


bottom of page