Search

«Ժողովուրդ». Ինչու Շիրակի մարզի դատախազին տեղափոխեցին Երևան


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղափոխվել Երևան և նոր պաշտոն ստացել: Նախ՝ նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ՝ օգոստոսի 12-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին տեղափոխել են մայրաքաղաք՝ նոր պաշտոնի նշանակելով ՀՀ գլխավոր դատախազությունում։



Կարեն Գաբրիելյանը ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետի պաշտոնը։ Նշենք, որ Կարեն Գաբրիելյանը Շիրակի մարզի դատախազի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հոկտեմբերից։ Սակայն այս որոշումն իր պատճառներն ունի:

Բանն այն է, որ, Դատախազությունում տարածված լուրերի համաձայն, վերջին շրջանում Գաբրիելյանի գործողությունների հետ կապված տարբեր տեղեկություններ են շրջանառվել, անգամ կասկածելի գործարքների մասին լուրեր են եղել, և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հավատարիմ մնալով յուրայիններին իր կողքը պահելու սկզբունքին, Կարեն Գաբրիելյանին բերել է Երևան՝ վատ հետևանքներից խուսափելու և իր անմիջական ենթակայության տակ աշխատելու համար:

Դրան զուգահեռ էլ նկատենք, որ Շիրակի նորանշանակ դատախազն էլ որոշել է իր համար նոր թիմ ձևավորել, և չի բացառվում, որ այժմ այլ մարդիկ ևս Շիրակի դատախազությունից տեղափոխվեն Երևան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն

Այդ հայտարարությունը մեծ վնաս է հասցնում ԱԱԾ հեղինակությանը․ Տիգրան Աբրահամյան

Գարեգին Բ-ն Բելառուսի նոր դեսպանի հետ քննարկում է ունեցել

«Իմ քայլը» ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները

Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում

Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: