Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն
Nov 11, 2020
1 min read
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել են ՀՀԿ գրասենյակից։ Նշվում է, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ ծանուցումն ուղարկել է ՀՀ երրորդ նախագահի տուն։

ՀՀԿ գրասենյակից Facebook–ի էջի միջոցով տեղեկացնում են, որ նշանակված ժամին`16:00-ին, Սերժ Սարգսյանը կայցելի ԱԱԾ:
Նշենք, որ այս պահին Ազատության հրապարակում կայանում է 17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինիյանի հրաժարականն ու Արցախի հարցում ստորագրած հայտարարության չեղարկումը։




Comments