top of page

«Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ինքնաթիռում էի»․Սերժ Սարգսյան

Aug 19, 2020
1 min read

ՀՀ երրորդ նախագահը վստահեցնում է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանությանն առնչվող բոլոր ժամկետներն ամբողջովին պահպանվել են։ Ապրիլյան ռազմական գործողությունները սկսվելու պահին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ինքնաթիռում է գտնվել` ԱՄՆ–ից Երևան վերադառնալիս. Հայաստանի պաշտպանական օպերացիայի պլանն արդեն գործի էր դրվել։ Պաշտոնաթողությունից հետո կազմակերպված առաջին ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե պատերազմի սկզբում գործողությունների դիմելու հրամանն ուշացել է։

«Ես գտնվում էի ինքնաթիռում, սակայն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ինձ զեկուցեց, որ արդեն գործողության մեջ է դրված Հայաստանի պաշտպանական օպերացիայի պլանը։ Դրանից բացի, ի՞նչ հրամանի մասին կարող էր խոսք լիներ»,–ասաց նա։

Սարգսյանի խոսքով` Ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանությանն առնչվող բոլոր ժամկետներն ամբողջովին պահպանվել են` միջոցառումների պլանն ընթացել է ճիշտ հունով` սկսած այն պահից, երբ դրանք գործողության մեջ են դրվել։


 
 
 

Comments


bottom of page