Պատճառներից մեկը ԼՂ խնդրի չլուծված լինելն է․Լավրովը անդրադարձել է տավուշյան մարտերին
- merikhachatryan202
- Aug 21, 2020
- 1 min read

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Տրուդ»-ին տված հարցազրույցում անդրադարձել է տավուշյան մարտերին՝ նշելով, որ սահմանային հակամարտությունը 1994 թվականին կնքված հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ ամենածավալուն խախտումն էր։
«Հիմքում մի շարք պատճառներ էին։ Հիմնականը, բնականաբար, ԼՂ խնդրի չլուծված լինելն է։ Սրան գումարվում է սահմանի երկու կողմում հանրային տարածքի բացառիկ տաքությունը։ Որոշ իմաստով խթան հանդիսացավ նաև աշխարհագրական գործոնը։ Հայկական կողմի որոշումը վերագործարկել ադրբեջանական նավթամուղներից 15 կմ հեռավորության վրա գտնվող հին հսկիչ-անցագրային կետը առաջացրեց մի կողմի ընդգծված անհանգստությունը, մյուս կողմի՝ չհիմնավորված պատասխան ռեակցիան և արդյունքում սկսվեց անկանխատեսելի հետևանքներով դիմակայությունը», - ասել է Լավրովը։







Comments