top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 5754 մարդ

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից լիարժեք ապաքինվել է 5754 մարդ: Այս մասին հայտնել է երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով օպերատիվ շտաբը:

Ընդհանուր առմամբ՝ համավարակի մեկնարկից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 895 868 պացիենտ: Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 1323, իսկ ամբողջ ընթացքում՝ 234 029 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 762 նոր դեպք, 144 մարդ մահացել է:


Ամենամեծ թվով դեպքերը (730) արձանագրվել են Մոսկվայում: Հիվանդության տարածվածության առումով երկրորդ տեղում Սանկտ Պետերբուրգն է (211), հետո Մերձմոսկվայի շրջանը (177):



0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page