top of page

Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 1 792 նոր դեպք

Sep 26, 2020
1 min read

Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 1 792 նոր դեպք: Հունիսի 8-ից ի վեր սա առավելագույն ցուցանիշն է: Այս մասին հայտնել են COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Այսպես, Մոսկվայում վարակակիրների թվի օրական աճը կազմել է 0,6%: Միաժամանակ 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 1 123 մարդ, 17  պացիենտ մահացել է:

Աճել է նաև հոսպիտալացվածների թիվը: Մեկ օրվա ընթացքում մայրաքաղաքի հիվանդանոցներ է դիմել 830 մարդ: Մեկ օրվա ընթացքում կատարվել է ավելի քան 70 թեստավորում:

Միաժամանակ օպերատիվ շտաբից հայտնել են, որ չնայած հիվանդացության աճին, այս ցուցանիշը 3,7 անգամ քիչ է համավարակի պիկի համեմատ:

 
 
 

Comments


bottom of page