Ռուսաստանը պատրաստ է անվճար տրամադրել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը ՄԱԿ-ի աշխատակիցներին
- merikhachatryan202
- Sep 22, 2020
- 1 min read
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, որին այս տարի համավարակի պատճառով համաշխարհային առաջնորդները մասնակցում են տեսաուղերձի ձևաչափով:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, ՌԴ ղեկավարն իր ելույթում մի քանի միջազգային հարցերի է անդրադարձել, այդ թվում՝ ՄԱԿ-ի դերի, պատմության խեղաթյուրումը թույլ չտալու, կորոնավիրուսի համավարակի:
Ելույթի սկզբում Պուտինը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը շարունակում է լինել միջազգային իրավունքի գլխավոր աղբյուրը, իսկ միջազգային կազմակերպությունն արժանապատվորեն կատարում է իր գլխավոր առաքելությունը, այն է՝ պահպանել աշխարհը:
Comments