top of page

Ադրբեջանը խոստովանել է, որ «պատահմամբ» խոցել է ռուսական Ми-24 ուղղաթիռը. РИА Новости

Nov 9, 2020
1 min read

Ադրբեջանը խոստովանել է, որ «պատահմամբ» խոցել է ռուսական Ми-24 ուղղաթիռը։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Գերատեսչությունը բացատրել է, որ սխալը տեղի է ունեցել այն պատճառով, որ ուղղաթիռը հայ-ադրբեջանական սահմանին շատ մոտ է թռել այն ժամանակ, երբ Ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվում են ակտիվ մարտական գործողությունները։

Ըստ ադրբեջանական կողմի՝ թռիչքը իրականացվել է օրվա մութ ժամերին, ոչ մեծ բարձրության վրա, հակաօդային պաշտպանության միջոցների ռադարների հայտնաբերման գոտուց դուրս։ Բացի այդ, Ադրբեջանը նշում է, որ ռուսական ուղղաթիռներ այդ տարածքում նախկինում չեն նկատվել։

Քանի որ տարածաշրջանում բարձր մարտական պատրաստականություն է հայտարարված, որոշում է կայացվել կրակ բացել ուղղաթիռի վրա։

Հաղորդագրությունում նշված է, որ ադրբեջանական կողմը ներողություն է խնդրում ռուսական կողմից ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը պատահական բնույթ է կրում, և ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ։

Ադրբեջանը ցավակցություն է հայտնել անձնակազմի զոհված անդամների հարազատներին և պատրաստակամություն է հայտնել փոխհատուցում վճարել՝ կատարվածի հետ կապված։

Ավելի վաղ ShantNews-ը հայտնել էր, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Հայաստանի տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտ, ռուսական Ми-24 ուղղաթիռ է խոցվել։

 
 
 

Comments


bottom of page