top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը դիմել է հայրենակիցներին՝ կապված միջոցների հավաքագրման նախաձեռնությունների հետ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը դիմել է ռուսաստանաբնակ հայրենակիցներին՝ Ռուսաստանում Արցախի բնակչության համար միջոցների հավաքագրման տարբեր նախաձեռնությունների կապակցությամբ։

«Վերջին օրերին մենք տեղեկանում ենք Արցախի բնակչությանն օգնելու նպատակով Ռուսաստանում միջոցների հավաքման տարբեր նախաձեռնությունների մասին, որոնք իրականացնում են առանձին կազմակերպություններ, հիմնադրամներ, կառույցներ, ինչպես նաև անհատներ։ Նախաձեռնությունները բազմաթիվ են, դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուղղվածությունն ու առանձնահատկությունը։

Միևնույն ժամանակ սոցիալական ցանցերում հանդիպում են նաև բավական կասկածելի հրապարակումներ և միջոցների հավաքագրման մասին անհատների կողմից կոչեր։ Խնդրում ենք այդ հարցերում լինել զգոն, ստուգել տեղեկության հավաստիությունը»։ Դեսպանատունը նաև կոնտակտային տվյալներ է տրամադրում օգնության հավաքագրման նախաձեռնությունների կազմակերպիչների համար, տալիս է նաև այն հիմնադրամների տվյալները, ուր մարդիկ կարող են ուղղել իրենց օգնությունը։

0 comments

Comentarios


bottom of page