top of page

Ժամանակակից աշխարհում պարտավոր ենք մտածել ազգային ինքնության պաշտպանության հուս

Sep 21, 2020
1 min read

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ։

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի առթիվ։

Մաղթում եմ աշխարհասփյուռ հայությանը, որպեսզի մեր ընդհանուր տանը՝ Հայաստանի Հանրապետությունում, տիրեն համերաշխությունը, միասնությունը, խաղաղությունն ու բարեկեցությունը։

Այսօր, մեր Անկախության 30-ամյա հոբելյանից ընդամենը մեկ տարի առաջ, գնահատելով անցած ճանապարհը, մենք պետք է գիտակցենք, որ առջևում հայկական պետականության ամրապնդման ոչ պակաս դժվարին շրջանն է։ Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում մենք պարտավոր ենք մտածել միաժամանակ և՛ արդիականացման, և՛ մեր ազգային ինքնության պաշտպանության հուսալի մեխանիզմների մասին։ Անհրաժեշտություն է դառնում Հայաստանի բազմակողմանի զարգացման իրատեսական ծրագրի ստեղծումը։ Ապագային միտված մի ազգային նախագծի, որի իրականացումն արդեն առաջիկա տարիներին կապահովի մեր քաղաքացիների բարեկեցությունը, Հայաստանի և Արցախի հուսալի անվտանգությունը։

Չեմ կասկածում, որ մենք միասնաբար կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները և կառուցել Հարավային Կովկասի ամենակազմակերպված, պաշտպանված և ժամանակակից պետությունը»։

 
 
 

Comments


bottom of page