top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Քրիստոնյաների միակ գերեզմանոցը Թուրքիայում կանաչապատ գոտու են ցանկանում վերածել


Թուրքիայի Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում գտնվող 150–ամյա քրիստոնեական գերեզմանոցը տարածքի վերակառուցմ

ան նախագծում ներկայացվել է որպես կանաչապատ գոտի։ Սամանդաղի հույն ուղղափառ եկեղեցու հիմնադրամին պատկանող հողատարածքի կարգավիճակի փոփոխության մասին հիմնադրամի տնօրինությունը տեղեկացել է պատահաբար՝ 9 ամիս առաջ։ Հիմնադրամի տնօրեն Դիմյան Էմեքթաշը նշել է, որ այդ առթիվ բողոք են ներկայացրել, սակայն դեռևս որևէ պատասխան չեն ստացել։ Էմեքթաշի խոսքով՝ իրենք դիմել են նաև տեղի համայնքապետարան, որտեղից պատասխանել են, որ տեղի ունեցածը նախորդ իշխանությունների սխալի հետևանքն է։ Հունական գերեզմանոցը գտնվում է Հաթայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու անմիջական հարևանությամբ։ Դեռ 1870-ական թվականներից այն տեղի քրիստոնյաների կողմից օգտագործվող միակ գերեզմանոցն է։

0 comments

Comments


bottom of page