top of page

Կատարելու ենք մեր պարտավորությունները. Պուտին

Oct 7, 2020
1 min read


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր #Պուտինը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը ողբերգություն է անվանել, որի համար ՌԴ-ում շատ են անհանգստանում։ Այս մասին նա ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Մենք շատ ենք անհանգստանում, որովհետև և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, և՛ Լեռնային Ղարաբաղում ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ», - նշել է ՌԴ նախագահը։

Պուտինի խոսքով, Ռուսաստանը հույս ունի, որ հակամարտությունը կդադարի, բայց եթե մոտ ժամանակներս այն վերջնականապես չլուծվի, կողմերին ամեն դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ դադարեցնել կրակը:

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մենք Հայաստանի առջև որոշակի պարտավորություններ ունենք այդ պայմանագրի շրջանակներում։ Բայց մարտական գործողությունները, ցավոք, շարունակվում են մինչ օրս: Դրանք շարունակվում են ոչ Հայաստանի տարածքում։ Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում պարտավորությունների կատարման մասին կասկած չի կարող լինել: Մենք միշտ կատարել ենք, կատարում և կատարելու ենք մեր պարտավորությունները», - ասել է նա՝ նկատելով, որ Հայաստանի վարչապետի հետ մշտական աշխատանքային շփման մեջ է: «Հայաստանի ղեկավարության մոտ Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ ոչ մի հարց չի առաջանում»,- ասել է ՌԴ նախագահը:

 
 
 

Comments


bottom of page