top of page

Նախագահ Սարգսյանն Ադրբեջանի ագրեսիայի մասին խոսել է ամերիկյան CNN-ի եթերում

Oct 6, 2020
1 min read


Նախագահ Արմեն Սարգսյանն Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, դրանում Թուրքիայի ակտիվ ներգրավվածության մասին խոսել է ամերիկյան CNN-ի եթերում։

Նախագահ Սարգսյանը մասնավորամես ասել է. «Եթե միջազգային հանրությունը չկանգնեցնի Թուրքիային, Կովկասը կդառնա նոր Սիրիա, և եթե Հայաստանը դառնա Սիրիայի նման մի վայր, Աստված պահի բոլորին՝ և՛ Եվրոպային, և՛ Կենտրոնական Ասիային։ Այն ազդեցություն կունենա այդ թվում Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի վրա։ Եթե ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան կանգնեցնեն Թուրքիային, հնարավորություն կունենանք վերադառնալու բանակցային սեղանի շուրջ, որովհետև հակամարտությունը չունի ռազմական լուծում»։

 
 
 

Comments


bottom of page