Search

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն շնորհավորել է Հայաստանին անկախության 29-ամյակի առթիվ


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ «Միացյալ Նահանգները կշարունակի կառուցել մեր երկկողմ գործընկերությունը, մինչ մենք ամրապնդում ենք մեր ժողովրդի կապերը, որոնց հիմքում ընկած են ընդհանուր ժողովրդավարական արժեքներ և խաղաղության ու բարգավաճման ձգտումը: Միացյալ Նահանգները ողջունում է օրենքի գերակայությունն ամրապնդելու, անկախ դատական համակարգ հիմնելու և տնտեսական և ներդրումային հնարավորությունները մեծացնելու հարցում Հայաստանի շարունակական նվիրվածությունը: Մենք ողջունում ենք կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի շարունակական ջանքերը՝ թափանցիկության, պատշաճ գործընթացի և քաղաքացիների պատասխանատվության բարձրացման միջոցով, և կշարունակենք աջակցել ձեզ այս ջանքերում: Մենք նաև հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում օգնելուն և կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Չնայած COVID-19-ն այս տարի եզակի մարտահրավերներ է նետել աշխարհին, մենք հպարտ ենք, որ համաճարակի դեմ պայքարում մեր սերտ համագործակցությունն է՛լ ավելի է ամրապնդել մեր ժողովուրդների միջև համագործակցությունը: Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղության, ազատության և բարեկեցության տարի», – նշված է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։



Ներկայիս ռազմաճակատային գծի հետ չենք համակերպվի. Արծրուն Հովհաննիսյան

Բաքվի անվստահելի ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ. Մնացականյան

Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ՄԱԿ

Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

Մոտ 50 դիակ թողնելով՝ հակառակորդի ջոկատները հետ են շպրտվել. «Մերան» պաշտոնաթերթ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահին

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia