Search

PCD-ն ընդլայնում է ուռուցքաբանության ծրագրերը Հայաստանում


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Եվրամիությունում «Պաթոլոգիայի, ցիտոլոգիայի զարգացում» (PCD) հասարակական կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներին:

Հանդիպման ժամանակ կազմակերպությունը ներկայացրել է Հայաստանում ծավալած մարդասիրական ծրագրերը:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ ֆրանս-հայկական միջպետական մարդասիրական բժշկական համագործակցության ծրագրերի շրջանակներում` մեր շուրջըհամախմբելով մի շարք ֆրանսիական այլ կազմակերպություններ 2006 թվականից համատեղ ջանքերով ունեցել ենք գրանցված նվաճումներ և հաջողություններ»,- նշել է դոկտոր ԱյծեմիկՀարությունյանը և ներկայացրել այս տարիների ընթացքում իրականացված աշխատանքները:

Կազմակերպության ներկայացուցիչները ցանկություն են հայտնելիրենցներդրումն ունենալ` Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանն ուղղված, մասնավորապես քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման ուղղություններով:

Արսեն Թորոսյանըողջունել է առաջարկը և հույս հայտնել, որ ծրագիրը կյանքի կկոչվի, քանի որ ուռուցքաբանության ոլորտը առողջապահության նախարարության առաջնահերություններից է: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia