top of page

Քաղաքացիներին առաջարկվել է հյուրանոցում անցկացնել 1 շաբաթ. վարչապետը՝ պայթյունից տուժածների մասին

Aug 27, 2020
1 min read

Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Ռայնիսի 3 հասցեում տեղի ունեցած պայթյունին։ Նա նշեց, որ բոլոր քաղաքացիները ապահովված են ժամանակավոր կեցավայրով, իհարկե այն քաղաքացիները, ովքեր ցանկություն հայտնել են, նրանց առաջարկվել է հյուրանոցում անցկացնել 1 շաբաթ, մինչև նրանց հետագա հարցերի քննարկումը և լուծումը։


«Մի շարք քաղաքացիներ, ընտանիքներ, ցանկացել են այլ տեղ տեղավորվել՝ բարեկամների բնակարանում կամ իրենց ունեցած այլ բնակարաններում։ Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի օրակարգում է և մենք առաջիկայում կկողմնորոշվենք մեր հետագա անելիքների վերաբերյալե,- ասաց վարչապետը։


Վարչապետը նաև նշեց, որ բնակչության ուշադրությունը պետք է սևեռվի գազի անվտանգության կանոնների պահպանման վրա՝ նման դեպքերի բացառման համար։

 
 
 

Comments


bottom of page