Պարգև Սրբազանի ինքնազգացողությունն արդեն լավ է․

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ինքնազգացողությունն արդեն լավ է։ Այս մասին տեղեկանում ենք ֆեսբուքյան էջից․ «Սիրելի հայրենակիցներ,
այս պահին ինքնազգացողությունս լավ է: Երախտագիտությունս եմ հայտնում բոլորիդ բազմաթիվ զանգերի ու առողջության բարեմաղթանքների համար։ Մնում եմ աղոթող ազգի, բանակի ու հայրենիքի համար»:

Ավելի վաղ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Բուժկենտրոնը Պարգև Սրբազանի լուսանկարները հրապարակել է Facebook–ում։
«Մեզ համար պատիվ էր այսօր «Իզմիրլյան» ԲԿ-ում հյուրընկալել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին»,– գրված է հաղորդագրության մեջ: Պարգև սրբազանը մի քանի օր առաջ սրտի կաթված է ստացել և այժմ Երևանում է:
Պատերազմի օրերին սրբազանը մեկ օր անգամ չի հանգստացել։ Նա ոչ միայն ժողովրդին էր դիմում ու ոգևորում, այլև միջազգային հանրությանը հորդորում էր քայլեր ձեռնարկել արցախյան պատերազմը կանգնեցնելու ու կյանքեր փրկելու համար։





Comments