top of page
Search

Ozon-ը գործարկել է սուրհանդակային առաքման ծառայությունը Հայաստանում

Updated: May 14



Ozon-ը հայտարարում է Հայաստանում սեփական սուրհանդակային առաքման մեկնարկի մասին. Երևանի բնակիչներն այսուհետ կարող են ստանալ իրենց ապրանքները Ozon-ի առաքիչների միջոցով՝ առանց տնից դուրս գալու։ Այս մասին Anews.am-ին տեղեկացնում են Ozon-ի հայաստանյան գրասենյակից։

Նախկինում Հայաստանի բնակիչները պատվիրված ապրանքները կարող էին ստանալ կամ բրենդավորված Ozon-ի պատվերների հանձնման կետերից կամ Հայփոստի բաժանմունքներից, կամ Հայփոստի՝ վճարովի առաքման տարբերակով։ Այժմ կայքում կամ հավելվածում պատվեր կատարելիս հաճախորդները կարող են ընտրել առաքում Ozon սուրհանդակի միջոցով։ Սուրհանդակը կառաքի ապրանքը նշված հասցեով՝ նախապես զանգահարելով և տեղեկացնելով առաքման ժամի մասին։ Նոր ծառայությունն առայժմ հասանելի է միայն Երևանի բնակիչներին։

Ozon սուրհանդակային առաքման համար պատվերի նվազագույն արժեքը 4800 ՀՀ դրամ է։ 4800-ից 17000 դրամ գումարների դեպքում առաքումը կարժենա 1500 դրամ։ 17000-ից ավելի արժողությամբ պատվերների դեպքում առաքումը կլինի անվճար։

«Հայաստանի բնակչության շրջանում աճում է հետաքրքրությունը առցանց գնումների նկատմամբ. այժմ Ozon-ում հայաստանյան օգտատերերն օրական 5000-ից ավելի պատվեր են գրանցում։ Մենք մշտապես ձգտում ենք բարելավել մեր ծառայությունները, շարունակում ենք աշխատել լոգիստիկ ցանցի ընդլայնման և պատվերների ստացման գործընթացների օպտիմալացման ուղղությամբ: Ozon-ի սեփական սուրհանդակային առաքման ծառայության գործարկումը ևս մեկ քայլ է գնումների մատչելիության բարձրացման և մարքեթփլեյսում հաճախորդների սպասարկման բարելավման ուղղությամբ», - ասաց «Ozon Հայաստան»-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը:

Ozon-ը հայկական շուկա մուտք է գործել 2023 թվականի հուլիսին՝ բացելով իր ներկայացուցչությունը և գործարկելով 2000 քմ տարածք զբաղեցնող տեսակավորման կենտրոնը Երևանում։

 

OZON մարքեթփլեյսն ունի զարգացած լոգիստիկ ցանց։ Ընկերությունը գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են 370 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքեր, հագուստ, սնունդ, առողջության համար նախատեսված ապրանքներ և այլն։ Ի շնորհիվ զարգացած բեռնափոխադրման համակարգի, ավելի քան 46 մլն օգտատեր գնումներ է իրականացնում, իսկ 450,000 գործարարներ կարողանում են վաճառել իրենց ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։



0 comments

Comentários


bottom of page