top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Open AI-ի նոր գործիքը՝ տեսահոլովակներ գեներացնող Sora-ն



OpenAI-ը կրկին ցնցեց աշխարհը իր նոր գեներատիվ AI վիդեո գործիքի՝ Sora-ի մասին հայտարարելուց հետո: Թեև այն դեռ հասանելի չէ լայն հանրությանը և ներկայումս սարքի օգտագործման հնարավորություն տրված է միայն մի քանի փորձագետների և ֆիլմարտադրողների, այնուամենայնիվ «Վաշինգտոն Փոստը» հնարավորություն ստացավ Սորայի հետ որոշ փորձարկումներ կատարելու։

Արդյունքները զարմանալի էին, դրանք ցույց էին տալիս, թե որքան առաջադեմ է տեխնոլոգիան և որքան հեռու է այն գնալու առաջիկայում։

Sora-ն OpenAI-ի կողմից մշակված արհեստական ինտելեկտի վրա հիմնված գեներացնող վիդեո ստեղծող գործիք է: Այն օգտագործում է մեքենայական ուսուցման լավագույն փորձը՝ տեքստային նկարագրությունների կամ օգտատերերի կողմից տրամադրված հուշումների հիման վրա տեսանյութեր ստեղծելու համար: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս օգտվողներին ստեղծել տեսանյութեր՝ հիմնված պարզ տեքստի մուտքագրման վրա։

Հասկանալով օգտագործողների կողմից տրամադրված տեքստային նկարագրությունները՝ Sora-ն կարող է ստեղծել համապատասխան տեսահոլովակներ կամ անիմացիաներ։

Արհեստականորեն ստեղծված տեսանյութերը շատ քիչ են տարբերվում իրական՝ տեսախցիկով նկարված կադրերից: 

Երբ փորձարկողները խնդրեցին անօդաչու թռչող սարքի օրինակով նկարված կադրեր ստեղծել Սորային, որոնք արված կլինեին Բիգ Սուր ափամերձ համայնքի շրջակայքում, այն ստեղծեց մի վայր, որը գոյություն չուներ, բայց շատ նման էր Բիգ Սուրի տարածքին, այն տեսահոլովակում ներառում էր ժայռեր, արև, ալիքներ: Եվ փորձարկողների խոսքերով կադրերն այնքան գեղեցիկ ու իսկականին մոտ էին ստացվել, որ դրանք հանգիստ կարող էին որևէ ֆիլմում օգտագործել։


Չնայած լավ ու որակյալ կադրերի ստեղծմանը, Սորան դեռևս կատարյալ չէ, որոշ դեպքերում նշմարվել են հեղինակային իրավունքների խախտումներ՝ Սորայի օգտագործած կադրերում, այլ դեպքերում գեներացված տեսահոլովակի բովանդակությունը լիովին չի համատասախանել պատվիրված հարցմանը։

Սորայի լավագույն օգտագործման տարբերակը կարող է լինել ֆոնային կադրեր տրամադրելը, որոնք մանրամասն չեն զննվի և չունեն ձայնի կարիք, որովհետև Սորան դեռևս չի կարողանում արտադրել ձայնային էֆեկտներ տեսահոլովակին համապատասխան։


Նյութի հեղինակ՝ Միլենա Սարգսյան


0 comments
bottom of page