top of page

2019 թվականի հուլիսին աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը եղել է շուրջ 607 հազար. Ն.Փաշինյան

Aug 22, 2020
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակել է հուլիս ամսին աշխատավարձ ստացողների քանակը և այն համեմատել նախորդ տարվա հետ։ «2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով` աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն», – գրել է Փաշինյանը:



Վարչապետը նաև նշել է, որ 2019 թվականի հուլիսին աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը եղել է շուրջ 607 հազար։

«Այսպիսով ՝ առողջապահական և տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք»,– նշել է վարչապետը։

Հիշեցնենք` օգոստոսի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասել էր, որ թեև ապրիլին 70 000 աշխատատեղ ենք կորցրել, բայց դրա փոխարեն հունիսի տվյալներով 50 000 աշխատատեղ վերականգնվել է։ Իսկ հուլիսի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նույնիսկ մի փոքր ավելի թվով աշխատատեղեր ունենք։





 
 
 

Comments


bottom of page