Search

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է իր թիկնապահ ՝ հայտնի «ռյուկզակ բռնողին»․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք մեկ շաբաթ առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն անսպասելիորեն աշխատանքից ազատել է իր և կնոջ թիկնազորի աշխատակիցների և վարորդների մեծ խումբ։



Մեր տեղեկություններով` ազատվողների թվում է եղել նաև վարչապետի թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանը՝ հայտնի «ռյուկզակ բռնողը»։ Հիշեցնենք, որ նա ապրիլյան քայլերթերի ժամանակ և դրանից հետո էլ տևական ժամանակ կրում էր վարչապետի ուսապարկը, որի մասին լեգենդներ էին պտտվում։ Գեղարքունիքի մարզ կատարած վերջին այցերի ժամանակ արդեն Ղազարը Փաշինյանի հետ չէր, նախկինում նա բոլոր կադրերում երևում էր Փաշինյանի թիկունքում։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից։ «Նման հարցերով զանգեք համապատասխան պատասխանատու մարմին, դա ՊՊԾ-ն է, զանգահարեք իրենց, ես տեղյակ չեմ, նման հարցերով ես չեմ զբաղվում»,- պատասխանեց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանե Գևորգյանը բողոքում էր, թե ինչու իրեն չենք հարցնում, ինքը բաց է և պատրաստակամ՝ պատասխանելու մեր բոլոր հարցերին։ Զանգահարեցինք նաև ԱԱԾ մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանին, քանի որ ՊՊԾ-ն ԱԱԾ ենթակայության տակ է, սակայն այս պարզ հարցին «այո» կամ «ոչ» պատասխանելու համար մեզնից գրավոր հարցում պահանջեցին։

Փորձեցինք կապվել Ղազար Ղազարյանի հետ, սակայն նա անպատասխան թողեց մեր նամակներն ու զանգերը։ Մեր աղբյուրն ասաց, որ «չանհանգստանանք»՝ Ղազարն անգործ չի մնա․ նրան շուտով աշխատանք կառաջարկեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

PR տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են քաղաքական երկու ուժերի կողմից. Աստղիկ Ավետիսյանը վերլուծում է

5-րդ զորամիավորումում անցկացվել են ուսումնական պարապմունքներ

Իտալիայի կարգավորիչը Google-ին տուգանել է 102 միլիոն եվրոյով

Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժմանը

Բաքվում Հայաստանի տարածք ներխուժելն անվանել են «սահմանագծի հստակեցում»

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն և ընտրությունը չեղարկվի. Նաիրա Զոհրաբյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png