top of page

Ադրբեջանում գերեվարված Ն. Սարդարյանի կինը վարչապետից հետաքրքրվեց ամուսնու մասին նորություններով

Sep 12, 2020
1 min read

Ադրբեջանում գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինն այսօր Խնձորեսկում մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ցանկանալով տեղեկանալ ամուսնու մասին նորություններին:

«Ցավոք, ոչինչ չեմ կարող ասել: Դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի: Պետք է հասկանանք՝ ինչ կարող ենք անել»,- տիկնոջը պատասխանեց Փաշինյանը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ ինքը կխոսի Սարդարյանի  կնոջ հետ:

 
 
 

Comments


bottom of page