Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
Nov 13, 2020
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկատվություն է ներկայացրել հրադադարի մասին նոյեմբերի 10-ին ստորագրած հայտարարության և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին: Էմանուել Մակրոնը գոհունակությամբ նշել է ռազմական գործողությունների դադարեցման փաստը և ընդգծել Ֆրանսիայի բարեկամական վերաբերմունքը՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Ֆրանսիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել՝ իր նպաստը բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար, կայուն և բոլոր կողմերի համար ընդունելի լուծմանը:




Comments