Պետք է տեր կանգնենք մեր նահատակների հեղած արյանը․Նիկոլ Փաշինյան
Oct 16, 2020
1 min read
Ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի ցանկությունները. վարչապետը մասնակցել է զոհված զինվորներից մեկի հոգեհանգստին

Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցավակցեցի, ապա լսեցի նրա ծնողներին, առանձին զրույց ունեցա նրա հոր հետ, և այդ զրույցից հասկացա՝ ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի մղումներն ու ցանկությունները այն մասին, թե ինչ պիտի անենք այս իրավիճակում միասին, ազգովի: Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանը: Ու մեր նահատակների հեղած արյանը: Այլ տարբերակ չկա: Խնամենք, ուժեղացնենք մեր կամքը հաղթանակի»,- գրել է վարչապետը:




Comments