top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը


«Ձերդ Գերազանցություն,

Բուլղարիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում ջերմ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Բուլղարիան բարձր է գնահատում տարիների ընթացքում Հայաստանի հետ ձևավորված գերազանց երկխոսությունն ու արդյունավետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում, որոնք հիմնված են մեր բարեկամ երկրների և ժողովուրդների միջև առկա մշակութային առնչությունների, դարավոր կապերի և ընդհանուր արժեքների վրա: Մենք վճռականորեն աջակցում ենք ձեր երկրին Եվրամիության հետ մերձեցման ճանապարհին, ինչպես նաև ձեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, որոնք նպատակաուղղված են ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների ամրապնդմանը:

Թույլ տվեք նաև օգտվել այս հաճելի հնարավորությունից և իմ գոհունակությունը հայտնել այս տարվա փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպման կապակցությամբ:

Հուսով եմ, որ համաշխարհային կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի կարգավորումից հետո դուք հնարավորություն կունենաք իրականացնել ձեր պաշտոնական այցը Բուլղարիա, ինչը, անկասկած, լրացուցիչ խթան կհաղորդի բոլոր ոլորտներում մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Մաղթելով ձեզ առողջություն և հաջողություն Ձեր պատասխանատու գործունեության իրականացման գործում՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page