top of page

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ

Nov 13, 2021
1 min read


Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

 
 
 

Comments


bottom of page