top of page

NASA-ն գնահատել է առաջիկա 100 տարում աստղակերպի հետ Երկրի բախման ռիսկը

Mar 27, 2021
1 min read

NASA- ն գնահատել է առաջիկա 100 տարում աստղակերպի հետ Երկրի բախման ռիսկը:

Գիտնականները պարզել են, որ Երկրի հետ Ապոֆիս աստղակերպի բախման սպառնալիքներ չկան: Նախ այն սպասվում էր 2029 թվականին, սակայն հետո հետազոտողները մտափոխվեցին եւ հայտարարեցին, որ դա տեղի կունենա 2068 թվականին: Վերջին դիտարկումների ընթացքում պարզվել է, որ Ապոֆիսը եւս մեկ թռիչք է կատարել Երկրից 17 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Նման տվյալները ցույց են տալիս դրա հետ բախման անհնարինությունը:

«2068-ին բախում այլեւս հավանական չէ, եւ մեր հաշվարկները ցույց չեն տալիս գոնե առաջիկա 100 տարիների ընթացքում բախման ռիսկ»,-ասել է NASA-ի՝երկրամերձ օբյեկտների ուսումնասիրման կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Ֆարնոկկիան, հաղորդում է Լենտա.ռու-ն:

 
 
 

Comments


bottom of page